Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրք դիվանագետները կարևոր հանդիպումներ են ունենալու Ռուսաստանի ԱԳՆ-ում, որտեղ քննարկելու են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։
Այս տեղեկատվությունը մամլո ասուլիսի ժամանակ հաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ընդհանուր աշխարհագրություն են կիսում, և Անկարան հույս ունի, որ տարածաշրջանային անվտանգության հարցերով Մոսկվայի հետ երկխոսություն կլինի։
-Իմ տեղակալն արդեն գտնվում է Մոսկվայում, որտեղ այսօր և վաղը շատ կարևոր հանդիպումներ կունենա ռուսաստանցի գործընկերների հետ,-ասել է Դավութօղլուն։
Ըստ «CNNturk»–ի
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment