Monday, March 22, 2010

Ադրբեջանը հայտնվել է FATF-ի «սև ցուցակում»

Aysor.am. 22-3-2010- Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանին և Ուկրաինային ընդգրկել է այն երկրների «սև ցուցակում», որոնք թերանում են հանցագործ եկամուտների լվացման դեմ պայքարում և ֆինանսավորում են ահաբեկչությունը, - հաղորդում է Թուրան գործակալությունը` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ցանկում, որ նախատեսված է «բանկերի և այլ ֆինանսական ինստիտուտների համար», տեղ են գտել նաև Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Յեմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Բիրման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, Սուդանը, Թայլանդը, Տրինիդադը և Տաբագոն, Թուրքիան և Շրի-Լանկան: Նոր ցանկը լրացնում է երկրների նախկին ցուցակը, որոնք, FATF-ի կարծիքով, հանցագործ եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ունեն «ռազմավարական թերացումներ»: Դրանում նշված են Անգոլան, Իրանը, ԿԺԴՀ-ն, Պակիստանը, Սան-Տոմեն և Պրինսիպին, Թուրքմենիան, Էկվադորը և Էֆիոպիան: FATF կազմակերպությունը միավորում է աշխարհի առաջատար ֆինանսական 35 հետախուզությունները: Նրա հայտարարությամբ, նոր ցուցակի կազմումը` արձագանք է համաշխարհային գերտերությունների «մեծ քսանյակի» կոչին` ուժեղացնել պայքարը վերոնշյալ երկու չաիքի դեմ:

No comments: