Tert.am. 20-3-2010- «Այն, ինչ ասաց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարզապես սոսկալի է»,- գրում է թուրքական Hurriyet Daily News-ը` անդրադառնալով ապօրինի բնակվող հայերին երկրից վտարելու մասին Էրդողանի հայտարարությանը:
Ըստ պարբերականի` որքան էլ որ այդ հայտարարությունը սարսափելի է, այն բնորոշ է Էրդողանին, քանի որ սովորաբար, «եթե նրա արտահայտած երեք մտքերից երկուսը բավական լավն են, երրորդն անպայման ամեն ինչ տակնուվրա է անում»:
Պարբերականը նշում է, որ մի կողմից Էրդողանն այն վարչապետն է, որը Թուրքիայում իրականացրեց ազատականացման ամենալայնածավալ բարեփոխումները։ Մյուս կողմից՝ նա մամուլի քննադատության նկատմամբ ամենաանհանդուրժող քաղաքական գործիչներից է:
«Ինչո՞ւ է Էրդողանն այսքան անկանխատեսելի: Լավ հարց է: Նրա գաղափարական թշնամիները հաճախ այս հարցի պատասխանը գտնում են «գաղտնի օրակարգում». Էրդողանն իրականում իսլամիստական դիկտատուրայի է ձգտում, սակայն այն քողարկում է ժողովրդավարության, ազատականացման և Եվրամիությանն անդամակցելու ձգտումների դիմակի ներքո: Սակայն երբեմն այդ դիմակը պատռվում է, և ի հայտ է գալիս Էրդողանի «իրական դեմքը»- գրում է պարբերականը:Monday, March 22, 2010
Էրդողանի իրական դեմքը
Tert.am. 20-3-2010- «Այն, ինչ ասաց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարզապես սոսկալի է»,- գրում է թուրքական Hurriyet Daily News-ը` անդրադառնալով ապօրինի բնակվող հայերին երկրից վտարելու մասին Էրդողանի հայտարարությանը:
Ըստ պարբերականի` որքան էլ որ այդ հայտարարությունը սարսափելի է, այն բնորոշ է Էրդողանին, քանի որ սովորաբար, «եթե նրա արտահայտած երեք մտքերից երկուսը բավական լավն են, երրորդն անպայման ամեն ինչ տակնուվրա է անում»:
Պարբերականը նշում է, որ մի կողմից Էրդողանն այն վարչապետն է, որը Թուրքիայում իրականացրեց ազատականացման ամենալայնածավալ բարեփոխումները։ Մյուս կողմից՝ նա մամուլի քննադատության նկատմամբ ամենաանհանդուրժող քաղաքական գործիչներից է:
«Ինչո՞ւ է Էրդողանն այսքան անկանխատեսելի: Լավ հարց է: Նրա գաղափարական թշնամիները հաճախ այս հարցի պատասխանը գտնում են «գաղտնի օրակարգում». Էրդողանն իրականում իսլամիստական դիկտատուրայի է ձգտում, սակայն այն քողարկում է ժողովրդավարության, ազատականացման և Եվրամիությանն անդամակցելու ձգտումների դիմակի ներքո: Սակայն երբեմն այդ դիմակը պատռվում է, և ի հայտ է գալիս Էրդողանի «իրական դեմքը»- գրում է պարբերականը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment