/PanARMENIAN.Net/ 03.2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը ոչ այնքան պատմական արդարություն է հետապնդում, որքան պատմական թատրոն է ներկայացնում, որը ոչ այնքան հարմար ժամանակ խաղարկվեց, գրում է Huffington Post թերթը:
Հրատարակության կարծիքով, Ցեղասպանությունը լուրջ խարան է, եւ այն օգտագործողներից պահանջում է ոչ միայն բարոյական իրավասություններ, այլեւ խորությամբ ըմբռնել պատմական ենթատեքստը, որում կատարվել է այդ իրադարձությունը: «Հայերը լիակատար իրավունք ունեն հարյուրավոր եւ հազարավոր իրենց նախնիների սպանության պայմանների ու ժամկետների մասին պաշտոնական դատական հետաքննություն պահանջել, բայց դա ԱՄՆ Կոնգրեսի խնդիրը չէ, որն իրավունք չունի սահմանումներ տալ անցյալ հարյուրամյակում տեղ գտած զինված ընդհարումներին, կամ էլ քաղաքական փաստարկներից դրդված ընտրություն կատարել մարդու իրավունքների հարցում»,- գրում է ամերիկյան թերթը:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, ԱՄՆ նախագահն ու կառավարությունը պետք է նախաձեռնեն բոլոր քայլերը, որպեսզի կանխեն բանաձեւի քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, հոդվածը պնդում է, որ բանաձեւը կանդրադառնա ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, այլեւ սպառնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, քանի որ Անկարան որոշիչ դեր է խաղում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման հարցում:
«Ցեղասպանության հարցով պետք է զբաղվի դատական կառույցը, այլ ոչ թե քաղաքական գործիչները, որոնք վերընտրվում են երկու տարին մեկ»,- գրում է ամերիկյան թերթը` համարելով, որ թուրքական կառավարությունը պետք է ըմբռնումով վերաբերվի ԱՄՆ համակարգին, քանի որ ոչ Բարաք Օբաման, ոչ Հիլարի Քլինթոնը, որոնք հանդես են գալիս բանաձեւի ընդունման դեմ, չեն կարող հսկել Կոնգրեսի ոչ քվեարկությունը, ոչ էլ օրակարգը: «Թուրքիայի վարչապետը չպետք է հրաժարվի իր այցից ԱՄՆ: Նա պետք է օգտվի հնարավորությունից եւ ապացուցի, որ Թուրքիան կարող է Հայաստանի իր հարաբերությունները կարգավորել առանց ԱՄՆ միջամտության»,- գրում է ամերիկյան թերթը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:Thursday, March 11, 2010
Huffington Post. ԱՄՆ Կոնգրեսը չպետք է պատմական հարցերով զբաղվի
/PanARMENIAN.Net/ 03.2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը ոչ այնքան պատմական արդարություն է հետապնդում, որքան պատմական թատրոն է ներկայացնում, որը ոչ այնքան հարմար ժամանակ խաղարկվեց, գրում է Huffington Post թերթը:
Հրատարակության կարծիքով, Ցեղասպանությունը լուրջ խարան է, եւ այն օգտագործողներից պահանջում է ոչ միայն բարոյական իրավասություններ, այլեւ խորությամբ ըմբռնել պատմական ենթատեքստը, որում կատարվել է այդ իրադարձությունը: «Հայերը լիակատար իրավունք ունեն հարյուրավոր եւ հազարավոր իրենց նախնիների սպանության պայմանների ու ժամկետների մասին պաշտոնական դատական հետաքննություն պահանջել, բայց դա ԱՄՆ Կոնգրեսի խնդիրը չէ, որն իրավունք չունի սահմանումներ տալ անցյալ հարյուրամյակում տեղ գտած զինված ընդհարումներին, կամ էլ քաղաքական փաստարկներից դրդված ընտրություն կատարել մարդու իրավունքների հարցում»,- գրում է ամերիկյան թերթը:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, ԱՄՆ նախագահն ու կառավարությունը պետք է նախաձեռնեն բոլոր քայլերը, որպեսզի կանխեն բանաձեւի քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, հոդվածը պնդում է, որ բանաձեւը կանդրադառնա ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, այլեւ սպառնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, քանի որ Անկարան որոշիչ դեր է խաղում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման հարցում:
«Ցեղասպանության հարցով պետք է զբաղվի դատական կառույցը, այլ ոչ թե քաղաքական գործիչները, որոնք վերընտրվում են երկու տարին մեկ»,- գրում է ամերիկյան թերթը` համարելով, որ թուրքական կառավարությունը պետք է ըմբռնումով վերաբերվի ԱՄՆ համակարգին, քանի որ ոչ Բարաք Օբաման, ոչ Հիլարի Քլինթոնը, որոնք հանդես են գալիս բանաձեւի ընդունման դեմ, չեն կարող հսկել Կոնգրեսի ոչ քվեարկությունը, ոչ էլ օրակարգը: «Թուրքիայի վարչապետը չպետք է հրաժարվի իր այցից ԱՄՆ: Նա պետք է օգտվի հնարավորությունից եւ ապացուցի, որ Թուրքիան կարող է Հայաստանի իր հարաբերությունները կարգավորել առանց ԱՄՆ միջամտության»,- գրում է ամերիկյան թերթը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment