Thursday, April 15, 2010

Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր

News.am. 15-4-2010- Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օրեր: Նահանգապետի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «կարեւոր է հիշել անցյալի սարսափները` կանխելու համար պատմության կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի ոտնահարում էր: 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայեր Օսմանյան կայսրության ձեռքով զրկվեցին կյանքից, իսկ եւս 500 հազարը հարկադրված լքեցին իրենց հայրենիքը»: ArmeniaDiaspora.com կայքէջի փոխանցմամբ՝ Շվարցենեգերը հայտնել է, որ Կալիֆորնիայում ամենամեծ թվով հայ բնակչությունն է՝ Հայաստանից հետո: «Որպես ամերիկացիներ եւ կալիֆորնիացիներ` մեր պարտքն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ մասնակցել անմեղ կյանքերի կորստյան հիշատակմանը եւ սգալուն», — հայտարարել է Շվարցենեգերը:

No comments: