Tertam. 15-4-2010- Ապրիլի 24-ից առաջ որևէ զարգացում չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների առնչությամբ: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնից վերադառնալով Անկարայի օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ Անկարան շարունակելու է հավատարիմ մնալ Արձանագրություններին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցում զարգացումները մեծամասամբ կախված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից:
«Բնականաբար, Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններում առկա է մի մոտեցում, ըստ որի` չպետք է միմյանց շաղկապել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական սահմանների բացման հարցը: Հիմա մենք հարց ենք տալիս. ինչո՞ւ 1993թ. փակվեց սահմանադուռը: Սահմանի փակման պատճառը բռնազավթումն էր, այսինքն` ադրբեջանական տարածքների օկուպացիան: Իսկ այժմ ցանկանում ենք` այդ վիճակը կարգավորվի: Այդ դեպքում մենք անմիջապես կարագացնենք մեր քայլերը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:Thursday, April 15, 2010
Թայիփ Էրդողան. Արձանագրությունների առնչությամբ ապրիլի 24-ից առաջ զարգացում չի լինի
Tertam. 15-4-2010- Ապրիլի 24-ից առաջ որևէ զարգացում չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների առնչությամբ: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնից վերադառնալով Անկարայի օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ Անկարան շարունակելու է հավատարիմ մնալ Արձանագրություններին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցում զարգացումները մեծամասամբ կախված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից:
«Բնականաբար, Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններում առկա է մի մոտեցում, ըստ որի` չպետք է միմյանց շաղկապել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական սահմանների բացման հարցը: Հիմա մենք հարց ենք տալիս. ինչո՞ւ 1993թ. փակվեց սահմանադուռը: Սահմանի փակման պատճառը բռնազավթումն էր, այսինքն` ադրբեջանական տարածքների օկուպացիան: Իսկ այժմ ցանկանում ենք` այդ վիճակը կարգավորվի: Այդ դեպքում մենք անմիջապես կարագացնենք մեր քայլերը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment