Tert.am. 14-4-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը, գրում է, որ կողմերին հաջողվեց փրկել հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը:
«Այո, Վաշինգտոնում փրկվեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում նախատեսող գործընթացը: Կողմերը, հանդիպելով Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, ի լուր ողջ աշխարհի հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները տապալված չեն և երկու երկրների արտգործնախարարները աշխատելու են ժամանակացույցի առնչությամբ»,- գրում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ կողմերը Վաշինգտոնում ստացան այն, ինչ ուզում էին. Վաշինգտոնը փարատեց Անկարայի մտահոգությունը ապրիլի 24-ի հարցում, Երևանն էլ արաձանագրային գործընթացի առնչությամբ երաշխիքներ ստացավ։
«Էրդողանը խելացի խուսանավմամբ կարողացավ ևս մեկ տարի շահել: Իսկ Սարգսյանը ներկա պահին փրկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ճակատագրին արժանանալուց»,- գրում է Referans-ը, ավելացնելով. «Սակայն գործընթացը չի հասել իր վերջնական նպատակակետին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Արձանագրությունները չեն վավերացվել: Սահմանադուռն էլ շարունակում է փակ մնալ»,– գրում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։
«Այդ ողբերգության անունը կուզեք` Ցեղասպանություն, կուզեք` ողբերգություն թող լինի. ոչ մի տարբերություն: Խնդիրն այն է, որ կա մի ցավ և այդ ցավի վրա ձևավորված հայկական ազգայնականություն, որը պետք է հաղթահարել և տարրալուծել հարաբերությունների կարգավորման մեջ»,- գրում է Referans-ը` նշելով, որ ՀՀ նախագահը Թուրքիային պատմական հնարավորություն ընձեռեց հայկական ազգայնականությունը «խարտելու» համար։
«Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները կողմ են Թուրքիայի հետ մերձեցմանը և 2008–ից ի վեր այդ հարցում ռիսկի են գնում՝ իրենց քաղաքական ընդդիմությանը հակառակ աշխատելով հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Նրանք Վաշինգտոնում էլ ռիսկի գնացին` ապրիլի 24-ից առաջ թուրք գործընկերների հետ հանդիպելով և Արձանագրությունների ապագան քննարկելով: Եթե թուրքական կողմը հայաստանյան իշխանություններին հիասթափեցնի նաև այս անգամ, օրինակ` ասենք վարչապետ Թայիփ Էրդողանը վերադառնա Թուրքիա և ձեռք բերված համաձայնության ոգուն հակասող հայտարարություն անի, գործընթացը նորից կխարխլվի, Թուրքիան Հայաստանում կկորցնի կարգավորմանը կողմնակից իր գործընկերոջը»,- գրում է Referans-ը:
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պետք է ազատվի Ադրբեջանի գերությունից և չպետք է սպասի ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը:
«Ադրբեջանի ազդեցությունից ազատվելու և Արձանագրությունների վավերացման փուլ թևակոխելու ժամանակն է: Մենք չենք կարող սպասել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մադրիդյան սկզբունքների առնչությամբ պայմանավորվածության ձեռքբերմանը: Բացի այդ, աչքի տակ պետք է ունենալ նաև այն, որ անպայման չէ` Թուրքիան արտաքին քաղաքականության հարցում միշտ հաջողակ լինի և նրա ձեռքում առկա լծակները ծառայեն իրենց նպատակին...»,- գրում է Referans-ը` հույս հայտնելով, որ Թուրքիան չի փորձելու վաշինգտոնյան հանդիպումն օգտագործել ժամանակ շահելու կամ Հայոց ցեղասպանության հարցում իրեն սպասվող վտանգները կանխելու նպատակով:Thursday, April 15, 2010
Սերժ Սարգսյանը ռիսկի գնաց՝ ապրիլի 24-ից առաջ Էրդողանի հետ հանդիպելով. Referans
Tert.am. 14-4-2010- Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը, գրում է, որ կողմերին հաջողվեց փրկել հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը:
«Այո, Վաշինգտոնում փրկվեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում նախատեսող գործընթացը: Կողմերը, հանդիպելով Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, ի լուր ողջ աշխարհի հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները տապալված չեն և երկու երկրների արտգործնախարարները աշխատելու են ժամանակացույցի առնչությամբ»,- գրում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ կողմերը Վաշինգտոնում ստացան այն, ինչ ուզում էին. Վաշինգտոնը փարատեց Անկարայի մտահոգությունը ապրիլի 24-ի հարցում, Երևանն էլ արաձանագրային գործընթացի առնչությամբ երաշխիքներ ստացավ։
«Էրդողանը խելացի խուսանավմամբ կարողացավ ևս մեկ տարի շահել: Իսկ Սարգսյանը ներկա պահին փրկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ճակատագրին արժանանալուց»,- գրում է Referans-ը, ավելացնելով. «Սակայն գործընթացը չի հասել իր վերջնական նպատակակետին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Արձանագրությունները չեն վավերացվել: Սահմանադուռն էլ շարունակում է փակ մնալ»,– գրում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։
«Այդ ողբերգության անունը կուզեք` Ցեղասպանություն, կուզեք` ողբերգություն թող լինի. ոչ մի տարբերություն: Խնդիրն այն է, որ կա մի ցավ և այդ ցավի վրա ձևավորված հայկական ազգայնականություն, որը պետք է հաղթահարել և տարրալուծել հարաբերությունների կարգավորման մեջ»,- գրում է Referans-ը` նշելով, որ ՀՀ նախագահը Թուրքիային պատմական հնարավորություն ընձեռեց հայկական ազգայնականությունը «խարտելու» համար։
«Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները կողմ են Թուրքիայի հետ մերձեցմանը և 2008–ից ի վեր այդ հարցում ռիսկի են գնում՝ իրենց քաղաքական ընդդիմությանը հակառակ աշխատելով հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Նրանք Վաշինգտոնում էլ ռիսկի գնացին` ապրիլի 24-ից առաջ թուրք գործընկերների հետ հանդիպելով և Արձանագրությունների ապագան քննարկելով: Եթե թուրքական կողմը հայաստանյան իշխանություններին հիասթափեցնի նաև այս անգամ, օրինակ` ասենք վարչապետ Թայիփ Էրդողանը վերադառնա Թուրքիա և ձեռք բերված համաձայնության ոգուն հակասող հայտարարություն անի, գործընթացը նորից կխարխլվի, Թուրքիան Հայաստանում կկորցնի կարգավորմանը կողմնակից իր գործընկերոջը»,- գրում է Referans-ը:
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պետք է ազատվի Ադրբեջանի գերությունից և չպետք է սպասի ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը:
«Ադրբեջանի ազդեցությունից ազատվելու և Արձանագրությունների վավերացման փուլ թևակոխելու ժամանակն է: Մենք չենք կարող սպասել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մադրիդյան սկզբունքների առնչությամբ պայմանավորվածության ձեռքբերմանը: Բացի այդ, աչքի տակ պետք է ունենալ նաև այն, որ անպայման չէ` Թուրքիան արտաքին քաղաքականության հարցում միշտ հաջողակ լինի և նրա ձեռքում առկա լծակները ծառայեն իրենց նպատակին...»,- գրում է Referans-ը` հույս հայտնելով, որ Թուրքիան չի փորձելու վաշինգտոնյան հանդիպումն օգտագործել ժամանակ շահելու կամ Հայոց ցեղասպանության հարցում իրեն սպասվող վտանգները կանխելու նպատակով:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment