Wednesday, April 28, 2010

Ջարդված քթի պատճառով Թուրքիայում անվտանգության ծառայության 5 պետ է հեռացվել պաշտոնից

Haynews.am .28-4-2010- Փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեթ Թյուրքի վրա բռունցքներով հարձակումից հետո Թուրքիայի միանգամից 5 նահանգում անվտանգության ծառայության պետեր են փոխվել, հայտնում է Cumhuriyet-ը: Վերջիններս հեռացվել են իրենց պարտականությունները թերի կատարելու պատճառով: Նշենք, որ օրեր առաջ թուրքական Սամսուն քաղաքի դատարաններից մեկի առաջ բռունցքներով հարձակման ենթարկված Թյուրքը ջարդված քթով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս ամենը լայն արձագանք գտավ հասարակության շրջանում և ուղեկցվեց տարբեր բողոքի ակցիաներով:

No comments: