Haynews.am. 20-4-2010- BBC հեռուստաընկերության մի հարցում է անցկացրել, որի նպատակը եղել է պարզել տարբեր երկրների բնակչության համակրանքի կամ հակակրանքի աստիճանն առ Միացյալ Նահանգները: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, BBC-ի` 28 երկրում անցկացրած հարցման արդյունքում միայն երկու երկիր է, որոնց բնակիչների 50 տոկոսից ավելին չեն սիրում ԱՄՆ-ը: Միացյալ Նահանգներին հակակրող այդ երկու երկրները Թուրքիան և Պակիստանն են, որտեղ հարցվածների 50 տոկոսից ավելին իր դժգոհությունն է արտահայտել ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: Նշվում է, որ այս տարվա արդյունքներն ավելի դրական են ԱՄՆ-ի համար, քան նախորդ տարիներինը: Հիմնական պատճառը Բարաք Օբամայի նախագահության գալն է: Սակայն թուրքերի համար Օբաման «թուրքամետ» չի համարվում և նրան չեն սիրում:
Հարցման արդյունքում որոշվել են նաև աշխարհի ամենասիրված և չսիրված երկրները: Ամենասիրված երկրների ցուցակը գլխավորում է Գերմանիան, որին հետևում են Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, իսկ չսիրված երկրների առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, որին հաջորդում են Իսրայելը, Հյուսիսային Կորեան և Իրանը:
Wednesday, April 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment