Wednesday, April 21, 2010

ՋԱՎԱԽՔԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին, Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի շուրջ առկա և խորացող խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Շատ քաղաքական ուժեր և կազմակերպություններ, խորությամբ չըմբռնելով խնդրի էությունը, փորձում են Ջավախքի հիմնախնդիրը դասել Վրաստանի այլ նահանգներում առկա սովորական սոցիալտնտեսական խնդիրների շարքում: Այդ խեղաթյուրումը շրջանառության մեջ է դրվում հատկապես վրացական կողմի ջանքերով: Իրականությունը բոլորովին այլ է, և Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջովին լուծման պարագայում անգամ խնդիրների խորացումը երբեք կանգ չի առնելու: Դա բոլորին պարզ է և բնավ չունի ապացուցման կարիք: Հետևաբար մենք կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման հրամայականը, հաշվի առնելով Վրաստանի կայունության անհրաժեշտությունը նաև Հայաստանի Հանրապետության համար, ըմբռնելով հայկական Ջավախքի ռազմաստրատեգիական կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, մատնանշելով թուրք-ադրբեջանական Մեծ Թուրանի շղթան հայկական Ջավախքով ընդհատելու կարևորությունը' և' Վրաստանի, և' ՀՀ-ի համար, հաստատելով հայկական Ջավախքով ՀՀ-ի ապաշրջափակման հարատևությունը, ճանաչելով ու պաշտպանելով իր պատմական հայրենիքում ապրող ջավախահայության սրբազան իրավունքը և այնտեղ հայկական ազգային մշակույթի զարգացումը, դատապարտելով Ջավախքի նկատմամբ ազգայնամոլության և ճնշումների ու դրանց փորձերի ցանկացած դրսևորում, գիտակցելով իր պատմական հայրենիքում' Ջավախքում ապրող հայության սրբազան պահանջների իրագործման կարևորությունը' պահանջում ենք. Վրաստանի իշխանություններից` վերջ տալ դեռ խորհրդային ժամանակներից սկիզբ առնող Ջավախքի մասնատման քաղաքականությանը: Ծալկայի նախկին հայաբնակ և հունաբնակ, այժմ' հայաբնակ, մասամբ նաև' վրացաբնակ շրջանը անջատել Քվեմո Քարթլի նահանգից և միացնել Սամցխե-Ջավախք նահանգին Վրաստանի իշխանություններից' նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգին շնորհել ինքնավարության կարգավիճակ մարդու իրավունքների Եվրոպական խարտիայի տառին և ոգուն համապատասխան Վրաստանի իշխանություններից' հարգել և հիմք ընդունել Ջավախքի միակ քաղաքական ուժ հանդիսացող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի` Ջավախքին ինքնավարություն տալու մասին պահանջը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանություններից` երկու երկրների միջպետական հարաբերությունների հիմքում ներառել Ջավախքի շահերը, ինչպես նաև այդ շահերը պաշտպանող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի պահանջները: Միացել են քաղաքական կազմակերպություններ. Ազգային նոր պահպանողական շարժում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն Ժողովրդական կուսակցություն Քառասունութ հասարակական կազմակերպություններ

No comments: