Tert.am. 27-4-2010- Իտալիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:
Ապրիլի 12-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը 2000թ. արդեն իսկ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման պահանջով Իտալիայի Սենատի պատգամավորներին նամակով դիմել են իտալահայ բոլոր կազմակերպությունները:
Ապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հողը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, որին մասնակցել են Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Ապրիլի 24-ին դեսպանության մասնակցությամբ Հռոմի «Galleria 291 Est» տեղի է ունեցել հայ նկարիչ Սևակ Գրիգորյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ապրիլի 24-ին Նեապոլի Սուրբ Կատերինա եկեղեցու սրահում տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդեսի բացում «Անխոս Ողբերգություն» անվան տակ, որից հետո մատուցվել է Սբ. Պատարագ և ծաղկեպսակ է զետեղվել քաղաքի «Մարտիրոսների» հրապարակում: Միջոցառման բացման արարողությանը ընթերցվել է Իտալիայում Հայաստանի դեսպանի ուղերձը:
Միլանում հայ համայնքի կողմից նույնպես կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:
Wednesday, April 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment