News.am. 27-4-2010- «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրությունների վավերացումը միառժամանակ սառեցնելու մասին որոշումից հետո հղած հեռուստատեսային ուղերձում եւս մեկ անգամ հստակեցրեց, որ անցած երկու տարիների բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը դեռեւս ցանկանում է օգտագործել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք մեծապես ողջունում ենք այդ»,- հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, եւ ավելացրել. «Հաշտեցման եւ փոխըմբռնման կայացումը հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման բանալին է։ Ողջունում ենք վերջին ամիսներին երկու երկրների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Կարգավորման գործընթացի շարունակումն ու սահմանի բացումը դրական ազդակ կլինեին նաեւ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այդ իսկ պատճառով շարունակում ենք կոչ անել երկու կողմերին՝ հետեւողականորեն նպաստել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այս հանգամանքներում պատրաստ է իր աջակցությունը բերել Հայաստանի կառավարության նախաձեռնած կարգավորման գործընթացին՝ շարունակելով ուղեկցել այն հասարակական կազմակերպությունների եւ գերմանական քաղաքական հիմնադրամների կողմից իրականացվող սահմանանց նախաձեռնությունների միջոցով»։Wednesday, April 28, 2010
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Կարգավորման գործընթացի շարունակումն ու սահմանի բացումը դրական ազդակ կլինեին նաեւ ամբողջ Հարավային Կովկասի համար
News.am. 27-4-2010- «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրությունների վավերացումը միառժամանակ սառեցնելու մասին որոշումից հետո հղած հեռուստատեսային ուղերձում եւս մեկ անգամ հստակեցրեց, որ անցած երկու տարիների բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը դեռեւս ցանկանում է օգտագործել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք մեծապես ողջունում ենք այդ»,- հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, եւ ավելացրել. «Հաշտեցման եւ փոխըմբռնման կայացումը հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման բանալին է։ Ողջունում ենք վերջին ամիսներին երկու երկրների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Կարգավորման գործընթացի շարունակումն ու սահմանի բացումը դրական ազդակ կլինեին նաեւ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այդ իսկ պատճառով շարունակում ենք կոչ անել երկու կողմերին՝ հետեւողականորեն նպաստել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այս հանգամանքներում պատրաստ է իր աջակցությունը բերել Հայաստանի կառավարության նախաձեռնած կարգավորման գործընթացին՝ շարունակելով ուղեկցել այն հասարակական կազմակերպությունների եւ գերմանական քաղաքական հիմնադրամների կողմից իրականացվող սահմանանց նախաձեռնությունների միջոցով»։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment