Thursday, April 1, 2010

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատվիրակությունը պաշտոնական այցով Թուրքիայում է

7Or.am. 31-4-2010- Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պատվիրակությունը՝ Ռազիմ Մեխտիևի գլխավորությամբ, պաշտոնական այցով Թուրքիայում է։ Ինչպես հաղորդել է «1news.az»-ը, հղում անելով թուրքական աղբյուրներին, պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանը, արտաքին կապերի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։ Ապրիլի 1-ին նշված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնատար այլ անձանց հետ։

No comments: