Wednesday, April 28, 2010

«Առաջին ալիքն»` ամբողջ աշխարհում

Aysor.am. 27.04.2010- Սույն թվականի ապրիլի 23-ից «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն սկսել է համացանցում իր ծրագրերի հեռարձակումը։ Արբանյակային հեռարձակմանը զուգահեռ, ինչն իրականացվում է միայն Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները հնարավորություն ունեն Առաջին ալիքի ծրագրերը դիտել հետևյալ հղումով http://armtv.com/online/eng/?live=1 առանց տարածքային սահմանափակման։ «Արարատ» մշակութային ալիքի համացանցային տարբերակը հասանելի է այս հղումով http://armtv.com/online/eng/?live=2։ Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն՝ Արմեն Ամիրյանի խոսքով` «Համացանցում ծրագրերի հեռարձակումը կարևոր է ոչ միայն երկրագնդի ցանկացած կետում տեղեկատվության հասանելիության տեսանկյունից , այլև հնարավորություն է տալիս մեր բոլոր հայրենակիցներին հայրենիքի անցուդարձին հետևել հայաստանյան հեռուստադիտողի աչքերով։ Համացանցը վերացնում է հեռավորությունն ու սահմանները»։ Ի դեպ, շուտով կայքը կունենա նոր տեսք։

No comments: