Wednesday, April 28, 2010

Շուշիում գտնվող մզկիթը կվերականգնվի

Շուշիում գտնվող մզկիթը կվերականգնվի։ Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղակալ Եզնիկ Պետրոսյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կաթողիկոսն ասել է, որ մոտ ժամանակներս ծրագրվում է սկսել Շուշիում գտնվող մզկիթի վերկանգնման աշխատանքները։ -Ամենայն Հայոց կաթողիկոսը նախագահին տեղեկացրել է, որ մզկիթի վերականգնման վերաբերյալ արդեն որոշում է ընդունվել։ Արդեն պատրաստ են նաև մզկիթի վերականգնման նախագիծը և ճարտարապետական ծրագիրը։ Վերականգնողական աշխատանքները կսկսեն մոտ օրերս։ Երեկ հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բորվել կրոնական հուշարձանների ոչ միայն պահպանման, այլ նաև վերականգնման վերաբերյալ,-նշել է Եզնիկ Պետրոսյանը։ Ըստ «Bakililar.az»-ի

No comments: