Tert.am. 21-4-2010- Իսլանդիայի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի խառնարանը, հավանաբար, կբետոնապատվի։ Նման նախաձեռնությամբ, ինչպես հաղորդում է rbc-ն, հանդես են եկել Իսլանդիայի իշխանությունները։
Իսլանդացի գիտնականների խոսքով՝ իրականում հնարավոր է բետոնապատել հրաբխի խառնարանը, սակայն այդ գործընթացը կտևի մոտ երկու ամիս, իսկ ծախսերը կկազմեն 900 մլն դոլար։
Հրաբուխը բետոնապատելու պատրաստակամությամբ արդեն հանդես է եկել ռուսական մի ընկերություն։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բետոնապատման աշխատանքներն սկսելու համար հարկավոր է սպասել, որպեսզի այն մի փոքր սառչի։
«Եթե ջերմությունը բարձր է, ապա բետոնի անէացման, ներծծման վտանգ կա։ Իսկ եթե ջերմությունը բարձր չէ, հրաբուխը սառել է, այդ ժամանակ ամեն ինչ իրատեսական է»,- պարզաբանել են ռուս մասնագետները։
Նշենք, որ Իսլանդիայի հրաբուխը ժայթքել է մարտի 20-ին։ Ապրիլի 14-ին տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը, որի հետևանքով առաջացել են հրաբխային մոխրի ամպեր՝ ծածկելով Եվրոպայի երկինքն ու կաթվածահար անելով ավիահաղորդակցությունը։ Հրաբուխը 200 տարի քնած էր։Wednesday, April 21, 2010
Իսլանդիայի իշխանությունները մտադիր են բետոնապատել հրաբուխը
Tert.am. 21-4-2010- Իսլանդիայի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի խառնարանը, հավանաբար, կբետոնապատվի։ Նման նախաձեռնությամբ, ինչպես հաղորդում է rbc-ն, հանդես են եկել Իսլանդիայի իշխանությունները։
Իսլանդացի գիտնականների խոսքով՝ իրականում հնարավոր է բետոնապատել հրաբխի խառնարանը, սակայն այդ գործընթացը կտևի մոտ երկու ամիս, իսկ ծախսերը կկազմեն 900 մլն դոլար։
Հրաբուխը բետոնապատելու պատրաստակամությամբ արդեն հանդես է եկել ռուսական մի ընկերություն։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բետոնապատման աշխատանքներն սկսելու համար հարկավոր է սպասել, որպեսզի այն մի փոքր սառչի։
«Եթե ջերմությունը բարձր է, ապա բետոնի անէացման, ներծծման վտանգ կա։ Իսկ եթե ջերմությունը բարձր չէ, հրաբուխը սառել է, այդ ժամանակ ամեն ինչ իրատեսական է»,- պարզաբանել են ռուս մասնագետները։
Նշենք, որ Իսլանդիայի հրաբուխը ժայթքել է մարտի 20-ին։ Ապրիլի 14-ին տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը, որի հետևանքով առաջացել են հրաբխային մոխրի ամպեր՝ ծածկելով Եվրոպայի երկինքն ու կաթվածահար անելով ավիահաղորդակցությունը։ Հրաբուխը 200 տարի քնած էր։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment