Tuesday, April 20, 2010

Հովարդ Բերմանի նամակն իր գործընկերներին` պահանջելով Ցեղասպանության բանաձևը քննարկել ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում

Haynews.am . 20-4-2010- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը նամակ է հղել իր գործընկերներին, որտեղ մանրամասն կոչ է անում տուրք չտալ Թուրքիայի սպառնալիքներին և օգնել, որպեսզի պատմական արդարությունը վերահաստատվի: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկեր Ինչպես տեղյակ եք Թուրքիայի խորհրդարանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով չմտցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստ: Նամակկի հեղինակները պնդում են, որ բանաձևի ընդունումը «անդառնալիորեն վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին» և հղի է «հայ-թուրքական երկխոսությունը կասեցնելու վտանգով»: Ես համաձայն չեմ նամակի բազմաթիվ կետերի հետ, բայց ես ուղղակի ընդվզում եմ «այսպես կոչված ցեղասպանություն» արտահայտության հետ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը: Պատմական իրադարձությունների նման աղավաղումով Անկարան կասկածի տակ է դնում պատմաբանների միաձայն կարծիքը և հերքում իր իսկ երկրի անցյալը: Իրականում, այն մարդը, ով ստեղեց genocide տերմինը, իբրև սկզբնաղբյուր ի նկատի է ունեցել հենց Հայոց ցեղասպանությունը, իբրև դարասկզբին մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիր: Թուրքիայի նշած բազմաթիվ այլ կետեր ես նույնպես կտրուկ մերժում եմ: Թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, և վստահ եմ, որ Թուրքիան չի վտանգի այն հսկայական դիվիդենտները, որը նա ստանում է այդ դաշնակցային փոխհարաբերություններից: Չեմ կարծում, որ Թուրքիայում կհրաժարվեն ամերիկյան ներդրումներից կամ կդադարեն գնել ամերիկյան ապպրանքները: Դա իրատեսական չէ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերին, և մինչև այսօր չեն դրվել քննարկման թուրքական խորհրդարանում: Յուրաքանչյուր պարագայում մոտ ապագայում Թուրքիան չի վավերացնի դրանք: Կոչ եմ անում Ձեզ ապահովել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում` իբրև պատմական արդարության հաստատման և ապագա Ցեղասպանությունների բացառման երաշխիք»:

No comments: