Thursday, April 22, 2010

Իտալիայի ընդդիմությունը Սենատից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 22-4-2010- Իտալիայի ընդդիմադիր` դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին Սենատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Երեկ իտալական Սենատում իր ելույթի ժամանակ Սոլիանին, հիշեցնելով, որ Հայաստանում ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտարարել է. «Բոլոր մեր գործընկերներին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի հայ համայնքի հետ միասին ոգեկոչել այդ ողբերգության զոհերի հիշատակը: Հավատում ենք, որ այդ ողբերգության ճանաչումն ու ընդունումը Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և կայուն համագործակցության հիմք կստեղծի»,- հայտարարել է սենատոր Սոլիանին` ավելացնելով, որ Իտալիայի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

No comments: