Wednesday, August 29, 2012

ԱՄՆ-ում Մամեդյարովը ՄԽ համանախագահների հետ կքննարկի ԼՂ խնդիրը

Tert.am. 29-8-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերին կմեկնի Միացյալ Նահանգներ, հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը: Հաղորդվում է, որ նա մեկնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում Մամեդյարովը կունենա մի շարք հանդիպումներ: Նաև սպասվում է նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան): Հանդիպման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:

No comments: