«Լրագիր» 28-4-2010- Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել միջազգային չափորոշիչներ ստեղծելու օգտին, ըստ որոնց անկախություն է տրվում սառեցված հակամարտությունների տարածքներին, այդ թվում Աբխազիային ու Հարավային Օսիային: Այդ մասին ռուսաստանցի լրագրողներին ասել է ինքը` յանուկովիչը, ով գտնվում է Ստրասբուրգում, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
Մեկ ամիս առաջ Յանուկովիչը հրաժարվել էր պաշտոնապես ճանաչել Հարավային Օսիան ու Աբխազիան, թեեւ 2008-ի օգոստոսին, երբ դեռ նախագահ չէր, ռուս-վրացական պատերազմից հետո պնդում էր, որ Ուկրաինան պետք է ճանաչի երկու կովկասյան հանրապետությունները:
Այսօր ԵԽԽՎ կրկին քննարկելու է 2008-ի օգոստոսյան իրադարձությունները: Վեհաժողովը բազմաթիվ բանաձեւեր է ընդունել, որոնցում Մոսկվային կոչ է արվում հրաժարվել այդ հանրապետությունների ճանաչումից:
Ըստ ամենայնի, Յանուկովիչը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, հաշվի առնելով նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական մտերմությունը: Վերջերս Ծառուկյանի մամուլի խոսնակն ասել էր, թե այդ մտերմությունը օգուտներ է բերելու Հայաստանին:Wednesday, April 28, 2010
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՂԱՐԱԲԱՂԸ
«Լրագիր» 28-4-2010- Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել միջազգային չափորոշիչներ ստեղծելու օգտին, ըստ որոնց անկախություն է տրվում սառեցված հակամարտությունների տարածքներին, այդ թվում Աբխազիային ու Հարավային Օսիային: Այդ մասին ռուսաստանցի լրագրողներին ասել է ինքը` յանուկովիչը, ով գտնվում է Ստրասբուրգում, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
Մեկ ամիս առաջ Յանուկովիչը հրաժարվել էր պաշտոնապես ճանաչել Հարավային Օսիան ու Աբխազիան, թեեւ 2008-ի օգոստոսին, երբ դեռ նախագահ չէր, ռուս-վրացական պատերազմից հետո պնդում էր, որ Ուկրաինան պետք է ճանաչի երկու կովկասյան հանրապետությունները:
Այսօր ԵԽԽՎ կրկին քննարկելու է 2008-ի օգոստոսյան իրադարձությունները: Վեհաժողովը բազմաթիվ բանաձեւեր է ընդունել, որոնցում Մոսկվային կոչ է արվում հրաժարվել այդ հանրապետությունների ճանաչումից:
Ըստ ամենայնի, Յանուկովիչը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, հաշվի առնելով նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական մտերմությունը: Վերջերս Ծառուկյանի մամուլի խոսնակն ասել էր, թե այդ մտերմությունը օգուտներ է բերելու Հայաստանին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment