Tert.am. 28-4-2010- Երեկ հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար, ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի միջև։ Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Քննարկման թեման եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներն ու կարգավիճակը։ Կանատ Սաուդաբաևը չի բացառելՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցությունը ԼՂ կարգավորման ջանքերում։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հուլիսի 16-17-ին Ալմա Աթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդի անցկացման նախապատրաստման շուրջ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Теrt.am–ի հետ զրույցում հաստատեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բալայանի տեղեկացմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին։Wednesday, April 28, 2010
ԵԱՀԿ նախագահը Նալբանդյանի և Մամեդյարովի հետ քննարկել է ԼՂ հարցը
Tert.am. 28-4-2010- Երեկ հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար, ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի միջև։ Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Քննարկման թեման եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներն ու կարգավիճակը։ Կանատ Սաուդաբաևը չի բացառելՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցությունը ԼՂ կարգավորման ջանքերում։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հուլիսի 16-17-ին Ալմա Աթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդի անցկացման նախապատրաստման շուրջ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Теrt.am–ի հետ զրույցում հաստատեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բալայանի տեղեկացմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment