«Լրագիր» 20-4-2010- Ինչպես պետք է Հայաստանն արձագանքի արտգործնախարարների Հայաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Իրանի առաջարկին: Ապրիլի 20-ին Դե ֆակտո ակումբում այդ մասին հարց է ուղղվել կառավարող կոալիցիայի անդամ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին: Խոսքը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի առաջարկի մասին է, որի վերաբերյալ տեղեկատվություն տարածել էին ադրբեջանական գործակալությունները: “Այսօր գործում է Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը: Այս ֆորմատը աշխատում է եւ այն գործնական ֆորմատն է, որի շրջանակներում նաեւ քննարկվում է: Ցանկացած երկրի, այդ թվում նաեւ հարեւանների, եթե այդպիսի ցանկություններ արտահայտվում են եւ կարտահայտվեն, դրական են գնահատվում, սակայն միաժամանակ այսօր գործող ֆորմատ կա: Մնացածը արդեն կարելի կլինի խոսել, եթե կլինի պաշտոնական հայտարարություն”, ասում է Մհեր Շահգելդյանը, նշելով, որ այդ տեղեկությունը առայժմ միայն ադրբեջանական կայքերի միջոցով է տարածված եւ պաշտոնական չէ:
Tuesday, April 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment