Tuesday, April 20, 2010

Բաքվում առաջարկում են փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը՝ ներգրավելով Թուրքիային

Tert.am. 20-4-2010- Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Թուրքիայի վարչապետի և ԱԳՆ ղեկավարի վաշինգտոնյան այցերը, որտեղ նրանք բանակցություններ են ունեցել Միացյալ Նահանգների ղեկավարության հետ և քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը։ «Թուրքիան կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որպեսզի նրանք ավելի մեծ ջանքեր գործադրեն հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքիան սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը մեզ գոհացնում է։ Ցավոք, կան որոշ երկրներ, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում, որոնք դժավարանում են արտահայտել իրենց արդարացի դիրքորոշումն ու ցույց տալ հաստատակամությունը ղարաբաղյան հարցում, երբ դա անհրաժեշտ է»,- ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարը։ Վերջում նա առաջարկել է փոխել ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի ձևաչափը։ «Թուրքիան այդ ձևաչափի համալրման լավագույն թեկնածուն է»,- եզրափակել է Ալի Ահմեդովը։

No comments: