Thursday, April 15, 2010

Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - 2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 58-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների փոխգործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր: Քննարկվել և համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման, զոհվածների հիշատակի հավերժացման ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

No comments: