Wednesday, April 14, 2010

Սարգսյան-Քլինթոն հանդիպում. պետքարտուղարը վերահաստատել է Օբամայի հորդորը

Tert.am. 14-4-2010- Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից, Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:

No comments: