Tuesday, April 20, 2010

Հարություն Առաքելյան. «Միջնորդ դառնալու Իրանի ցանկությունը կմնա որպես բարի ցանկություն»

7or.am. 20-4-2010- ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է, թե պետք չէ հանցագործ ադրբեջանական կառավարության հետ բանակացությունների նստել։ -Այս պահին մենք գտնում ենք, որ միջնորդի կարիքը չունենք։ Մենք գտնում ենք, որ Մինսկի խումբը վաղուց սպառել է իրեն, և հարցի լուծումը գտնում ենք Հաագայի միջազգային դատարանում, քանի որ 1988-1994թթ Ադրբեջանի կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի հանդեպ։ Հետևաբար հարցի լուծումը այսպես ենք տեսնում. միջազգային դատարանում ապացուցվում է ցեղասպանության իրողությունը, և ազատագրված տարածքները փոխհատուցում են համարվում,-նշել է նա։ Ըստ Հարություն Առաքելյանի՝ միջնորդ դառնալու Իրանի ցանկությունը կմնա որպես ցանկություն։ -Դա կմնա բարի ցանկություն, որովհետև Իրանը ԵԱՀԿ-ի անդամ չէ, և այնտեղ ավելի շատ հանցագործ Թուրքիան ազդեցություն կունենա, որը ճանապարհները փակեց և մասնակից դարձավ 1988-1994թթ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությանը,-նշել է նա։ Հարություն Առաքելյանը բարի ցանկության համար շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին, սակայն պնդել է, որ հարցերի լուծումը կարելի է գտնել միջազգային դատարանում։

No comments: