Tuesday, April 27, 2010

Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, քրդերից, նաև թուրքերից. Քուրդ խորհրդարանական

Terta.am. 26-4-2010- Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից խորհրդարանական Նեզիր Քարաբաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերի դեմ իրականացրած ոճրի համար: «Աշխարհի մի շարք ժամանակակից պետությունների պես այդ իրողությունների վրա լույս սփռելու և ներողություն խնդրելու փոխարեն Թուրքիան շարունակում է իրեն այնպես պահել, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի հայերից այդ կոտորածների համար, քրդերից` որոշ հանցագործություններին մեղսակից դարձնելու համար և թուրքերից` այդ իրողությունը 90 տարի նրանցից գաղտնի պահելու համար»:

No comments: