
Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կլավանան այնպես, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ դավութօղլուն, տեղեկացնում է Հյուրրիյեթը:
«Լրագիր» 26-4-2010- “Մենք կուզեինք բոլոր սահմանները բաց լինեին, որ բիզնեսով զբաղվող մարդիկ հաղորդակցվեին և ապրանքաշրջանառություն լիներ: Մենք ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն տիրի և չլինեն կոնֆլիկտներ, մենք ուզում ենք ներխուժումներ չլինեն, և չլինեն սառած կոնֆլիկտներ”, ասել է Դավութողլուն խորհրդարանում:
“Եթե այս տեսակետը գործի դրվի, Թուրքիան կդառնա տարածաշրջանի լոկոմոտիվը, թե խաղաղության, թե տնտեսական առումով”, ասել է նա:
Նա նաև ասել է, որ Թուրքիան միշտ էլ իր քայլերը համապատասխանեցրել է Ադրբեջանի շահերին և նշել` ոչ ոք չի կարող խաթարել թուրք-ադրբեջանական բարեկամությունը:
“Հայ-ադրբեջանական սահմանը բացվելու է այնպես, ինչպես կբացվի հայ-թուրքականը: Սա է խաղաղության մեր տեսակետը”, ասել է Դավութողլուն: Նա նշել է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրություններն :
No comments:
Post a Comment