Tuesday, April 27, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ. «Էրդողանը ավարտին կհասցնի գործընթացը»

Haynews.am. 27-4-2010- «Առավոտի» հարցին պատասխանել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն. «Ես կարծում եմ, որ եթե Թուրքիայում հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո հաղթի Էրդողանի գրխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ավարտին կհասցնի` անկախ իր երկրում ընդդիմախոսների կողմից հնարավոր քննադատություններից, որովհետև նա իր տրամադրության տակ արդեն երկար ժամանակ կունենա և’ համոզելու թուրք հասարակությանը, և’ միջազգային հանրությանը, որ դա ճիշտ քայլ է: Իսկ սահմանի բացումից և հարաբերությունների կարգավորումից հետո արդեն հայ հասարակությունը ավելի շատ ժամանակ կունենա ձերբազատվելու իր միֆերից և թուրքերի նկատմամբ իր ֆոբիաներից, որով նրան կերակրել են տասնամյակներ շարունակ»:

No comments: