Monday, April 12, 2010

Անկարայում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը քրդերի հետ քննարկել է քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը

News.am. 12-4-2010- Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից կազմված պատվիրակությունը այցելել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Էրզինջանի նահանգային կառույցի գրասենյակ: Firat գործակալության փոխանցմամբ` լրատվամիջոցների համար փակ հանդիպումը տեւել է 1 ժամ 30 րոպե: Ըստ ստացված տեղեկությունների, քննարկվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը: «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամները ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը տվել են քրդական հարցի վերաբերյալ մի փաստաթուղթ:

No comments: