Aysor.am. 15-4-2010- Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-թուրքական բանակցությունների ընթացքում կայացրած որոշումները փաստեցին, որ Թուրքիան Հայաստանի հետ նախապայմանների կամ ճնշումների լեզվով խոսել չի կարող, մանավանդ` Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և Ղարաբաղյան կարգավորման հարցերի շրջանակներում: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
«Հայաստանի հետ պետք է խոսել միմիայն առանց նախապայմանների»,- ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ չէ որևէ ազատագրված տարածք զիջել մինչև Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը` ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:
Շեշտելով, որ ՀՀ նախագահի այցը պատմական էր, պատգամավորը նշեց, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլոսնի շիրիմիn այցելությամբ և քաղաքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթով նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ապացուցեց ողջ աշխարհին, որ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված ցանկացած որոշում ողջ հայության համար միանշանակ և միևնույն է:
«Թուրքիայի մտաhղացումերը` երկու տարբեր ճամբարների բաժանել հայությունը, չի հաջողվի: Ողջ հայությունը`10 միլիոն, այդ հարցերում միակարծիք եղել է և մնալու է»,- ասաց Գ. Մելիքյանը:Thursday, April 15, 2010
Մելիքյան. Թուրքիան Հայաստանի հետ ճնշումների լեզվով խոսել չի կարող
Aysor.am. 15-4-2010- Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-թուրքական բանակցությունների ընթացքում կայացրած որոշումները փաստեցին, որ Թուրքիան Հայաստանի հետ նախապայմանների կամ ճնշումների լեզվով խոսել չի կարող, մանավանդ` Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և Ղարաբաղյան կարգավորման հարցերի շրջանակներում: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
«Հայաստանի հետ պետք է խոսել միմիայն առանց նախապայմանների»,- ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ չէ որևէ ազատագրված տարածք զիջել մինչև Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը` ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:
Շեշտելով, որ ՀՀ նախագահի այցը պատմական էր, պատգամավորը նշեց, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլոսնի շիրիմիn այցելությամբ և քաղաքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթով նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ապացուցեց ողջ աշխարհին, որ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված ցանկացած որոշում ողջ հայության համար միանշանակ և միևնույն է:
«Թուրքիայի մտաhղացումերը` երկու տարբեր ճամբարների բաժանել հայությունը, չի հաջողվի: Ողջ հայությունը`10 միլիոն, այդ հարցերում միակարծիք եղել է և մնալու է»,- ասաց Գ. Մելիքյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment