Tert.am. 27-4-2010- Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու ճակատագրին այս անգամ արժանացավ Ախալցխայի Երևման Սուրբ խաչ եկեղեցին։ Վերջին օրերին խոսվում է այն մասին, որ եկեղեցին վթարային վիճակում է, իսկ իշխանությունները սկսել են վերանորոգման աշխատանքներ։
Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, եկեղեցու շուրջ տարածվում է միջնադարյան գերեզմանոց՝ խաչքարերով և տապանաքարերով, որոնց մեծ մասը 14 դարի արձանագրեր են։ Ըստ Կարապետյանի՝ խաչքարերն աղյուսված են եկեղեցու պատերի մեջ։
«Վրացական կողմը, նորոգման անվան տակ հերթով յուրացնելով հայկական եկեղեցիները, հասել է Սուրբ խաչին։ Դեռևս կատարվել են մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում պատերից դուրս են եկել աղյուսված խաչքարերը»,- պարզաբանեց նա՝ նշելով, որ ամրակայման աշխատանքների մասին խոսք անգամ չկա։
Հուշարձանագետը նշեց, որ Սուրբ Երևման եկեղեցին դարձել է հերթական զոհ, հերթական յուրացվող և չակերտավոր վերականգնվող հուշարձան։
Նշենք, որ այս հարցին ուշադրություն հրավիրելու նպատակով 1998թ. փորձագետը հրատարակեց մի աշխատություն, որտեղ ներկայացված են 100-ից ավելի ականատեսների վկայություններ ու բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում էին, թե ինչպիսին էր այս կամ այն հուշարձանը, եկեղեցին նախկինում և «նորոգումից» հետո։ Կարապետյանն այն ժամանակ հույս ուներ, որ այս հարցը կլուծվի, սակայն հույսերը չարդարացան։ Փորձագետը նախատեսում է մինչև այս տարվա վերջ հրատարակել այդ աշխատության համալրված տարբերակն անգլերենով։
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment