Panorama.am. 27-4-2010- Հոլանդիայում «Աշխատավորական կուսակցության» կողմից ճնշում է գործադրվում պատգամավորության թեկանծություն առաջադրած ազգությամբ թուրք քաղաքական գործիչների վրա, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը, Նիյմեգեն քաղաքում գումարված կուսակցական համաժողովում թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալության թղթակցի հետ զրուցած պատգամավորի թեկնածու Բեքիր Ջելեբին նշել է, որ 2006-ի պես այս տարի ևս լուրջ խոչընդոտ է Ցեղասպանության հարցը:
20 տարի նշված կուսակցությանն անդամակցող Ջելեբին նշել է, որ իր կուսակցության դիրքորոշումն այն է, որ Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունների օրակարգում ներառվի նաև Հայոց ցեղասպանության հարցը: Եվ այդ մասին էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ջելեբիին և թուրքական ծագում ունեցող 8 այլ թեկնածուների: Թուրք թեկնածուներն էլ կուսակցության ղեկավարությանն ասել են, որ այդ հարցը պետք է ուսումնասիրվի անկախ պատմաբանների կողմից:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment