Wednesday, April 28, 2010

Ցեղասպանությունը պատմական խնդիր չէ, այլ քաղաքակրթության դեմ գործած հանցագործություն

Panorama.am. 27-4-2010- Օսմանյան Թուրքիայում իրականացրած հայերի Ցեղասպանության վերաբերյալ ժամանակակից բազմաթիվ տեսանյութերում և հրապարակումներում կան հղումներ պատմական փաստաթղթերի և քարտեզների վրա, որոնց աղբյուրները, մեղմ ասած, դժվար հասանելի են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Ավիաինֆոտել» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը հայտնեց, որ այս կապակցությամբ «Ավիաինֆոտել» ընկերությունն արտադասարանային ընթերցանության նյութերի նախապատրաստման իր կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում որոշեց http://www.menq.am կայքում շարունակել քարտեզագրական և պատմական նյութերի հրապարակումը, որոնք կարող են օգնել ավելի լավ հասկանալու Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը ընդդեմ քաղաքակրթության և մասնավորապես հայերի: Առաջին հրապարակման մեջ, ինչպես նշեց Ս. Մուրադյանը, Մատենադարանի հետ համատեղ կազմվել էր մինչև 1600 թ.-ը հայկական մշակութային կենտրոնների քարտեզը: Դիտելով այս կենտրոններում ստեղծված մանրանկարների օրինակները հնարավոր է դառնում ավելի լավ հասկանալ, թե ինչ բարձր մակարդակի մշակութային օջախներ են ոչնչացվել: Այժմ այս քարտեզին ավելացել է տեղեկատվություն այդ տարածքներում համատեղ ապրող բնակչության քանակների մասին, և Ցեղասպանությունից հետո ժողովրդագրական փոփոխությունների արդյուքները: Ավելացվել է նաև Սևրի պայմանագրի քարտեզը, որի ուշադիր զննումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, որ Սևրի պայմանագրի մասնակից պետությունները ձգտել են լուծել մի խնդիր, որը վերաբերվում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլև Փոքր Ասիայում բնակվող շատ այլ ազգությունների հետ թուրքերի ունեցած հարաբերություններին: Հույների կոտորածը Սմիրնայում ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի հունաբնակ այլ քաղաքներում, որոնք ըստ Սևրի պայմանագրի պիտի անցնեին Հունաստանին, ցույց են տալիս, որ թուրքերի հաջողած փորձը լուծել տարածքային խնդիրները բնակչության ոչնչացման միջոցով, միայն հայերով չի սահմանփակվում»,- ասաց Ս.Մուրադյանը: «Մենք պարբերաբար կհավելենք http://www.menq.am կայքը պատմական և ժամանակակից նյութերով, որոնք անհրաժեշտ են լուսաբանելու այն, որ հայերի Ցեղասպանությունը 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում, 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետների արդյունքում շարունակվեց բոլոր այն տարածքներում, որտեղ կարողացավ մուտք գործել արդեն քեմալական թուրքական բանակը: Ինտերնետում շատ ֆորումների և բլոգերի վերլուծությունը ցույց է տալիս, որ շատերը հայերի Ցեղասպանությունն ընդունում են որպես պատմական խնդիր: Այն նյութերը, որոնք մենք ցանկանում ենք մեկտեղ հավաքել, կարող են լույս սփռել այն բանի վրա, որ մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություների խնդիրները հրատապ են: Ինչպես ասում է Շեքսպիրը, ներում խնդրելն անգամ հարմար չե, քանի դեռ քոնն են այն արդյունքները, որոնց համար որ դու գործեցիր սպանությունը»,- եզրափակեց «Ավիաինֆետելի» գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը:

No comments: