Saturday, April 17, 2010

Թուրքիայի ռազմական դպրոցում հայերեն են սովորում

News.am. 17-4-2010- Թուրքիայի ցամաքային զորքերի ռազմական դպրոցում 2000թ.-ից ի վեր 120 զինվորական որպես երկրորդ օտար լեզու ընտրել է հայերենը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նախօրեին լրատվամիջոցների մասնակցությամբ շրջայց էր կազմակերպել Թուրքիայի ցամաքային զորքերի ռազմական դպրոցում: Ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ Օղուզ Սերհաթ Հաբիբօղլուն ներկայացրել է դպրոցի ձեռքբերումները` նշելով այդ համատեքստում իրենց հաստատությունում 2000թ.-ից այս կողմ դասավանդվող հայերենը: «Կուրսանտները գերազանց տիրապետելով անգլերենին` երրորդ կուրսում հնարավորություն են ստանում ընտրել երկրորդ օտար լեզու: Կուրսանտները հնարավորություն ունեն ընտրել գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, հունարեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, բուլղարերեն, հայերեն, իսպաներեն եւ իտալերեն: Ներկայումս մեր դպրոցում կրթություն ստացած թուրքական զինված ուժերի 120 զինվորական տիրապետում է հայերենին: Այս պահին դպրոցում երկրորդ լեզու ընտրել եւ սովորում են այդ ուղղությամբ չորս կուրսանտ»,- նշել է ռազմական դպրոցի ղեկավարը:

No comments: