
Tert.am. 17-4-2010- Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի նախագահ (ԱՀԿ) Սաբիր Ռուստամխանլին Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկել Անկարայի վարչակազմին` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ղարաբաղյան նախապայմանի հարցում հետքայլ անելու պատճառով:
«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի նախագահը հայտարարում է, որ «քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանի հետ սահմանները չենք բացելու», իսկ արտգործնախարարն ասում է` «դա արդեն մեզ համար նախապայման չէ»: Գալիս են, Ադրբեջանի խորհրդարանում մի բան են ասում, գնում Ամերիկա, բոլորովին այլ բան ասում: Նման քաղաքականություն չեն վարում, նման եղբայրություն չի լինում: Եթե Թուրքիան մեկ քայլ ետ գնա, հայերն ու աշխարհը երկրորդ են պահանջելու: Երկու քայլի դեպքում երրորդն են պահանջելու: Այսօր մենք դա տեսանք»,- Ամասիայում թուրք-ադրբեջանական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Սաբիր Ռուստամխանլին:
No comments:
Post a Comment