Tuesday, April 27, 2010

Ժիրինովսկին Թուրքիայից պահանջել է Հայաստանին վերադարձնել վերջինի պատմական հողերը

7Or.am. 27-4-2010- Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մոսկվայում կայացած արարողության ժամանակ հանդես է եկել պահանջով՝ Հայաստանին ամբողջությամբ վերադարձնել հողերը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում։ «Թուրքիան պետք է հեռանա գրավյալ տարածքներից։ Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, հարավ-արևելքը Քրդստանին։ Այդ հողերում Թուրքիա չի եղել, գույություն է ունեցել հնագույն հայկական պետությունը։ Բացահայտ հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատագրի հողերը և վերադարձնի դրանք Հայաստանին, իսկ դուք էլ աջակցեք Ռուսաստանին Ղրիմի վերադարձը»,- հայտարարել է Ժիրինովսկին։

No comments: