Saturday, April 17, 2010

Թուրքական երիտասարդությունը բողոքում է հայերի հանդեպ Էրդողանի սպառնալիքների դեմ

News.am. 17-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական հայտարարությունները ժամանակի ընթացքում ավելի մեծ արձագանքներ են գտնում Թուրքիայում: «Genç Siviller» (երիտասարդություն) ասոցիացիան բողոքի գործողություն է անցկացրել Ստամբուլ եւ Բուրսա քաղաքներում, հաղորդում է ֆրանսիական Les Nouvelles d’Arménie հանդեսը: Երիտասարդները կոշտ քննադատություն են հնչեցրել Թուրքիայի վարչապետի եւ Ազգային Մեծ ժողովի անդամների հասցեին: Նրանք, մասնավորապես մեղադրել են հայտնի հայատյաց Ջանան Առըթմանին՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: Ցույցի մասնակիցները պաստառ են պահել՝ ֆոտոմոնտաժով. "Թալեաթ փաշան՝ Էրդողանի գլխով, կողքին Ջանան Առըթմանը: Պաստառի վրա գրված է եղել. «Էրդողան. Մենք կստիպենք հայերին անցնել Էրզրումով եւ Կարսով», Առըթման. «Մերկ եւ ոտաբոբիկ»: Ջեներ Քենարը, որ ելույթ է ունեցել միջոցառմանը, ասել է. «Պետության արձագանքը չի փոխվել այս 95 տարվա ընթացքում: Որքան վարչապետներ են եկել ու անցել Թալեաթ փաշայից մինչեւ Էրդողան փաշա: Վարչապետի հայտարարությունները հակասում են խղճին եւ միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում լինել Թալեաթի, Էնվերի եւ հայերի ջարդերը կազմակերպողների թոռները: Մենք ցանկանում ենք լինել նրանց թոռները, ովքեր հայերին պատսպարել են իրենց տներում եւ փրկել սպանվելուց»:

No comments: