Saturday, April 17, 2010

Էստոնիայի նախագահը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու երաշխավորի դերում

Panorama.am. 17-4-2010- «Էստոնիան չի հավատում Եվրամիության ամբողջական լինելուն` առանց Թուրքիայի լիարժեք անդամակցության», -հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը` Թուրքիա կատարած այցի ընթացքում: Այս մասին հաղորդում է Ռեգնում լրատվական գործակալությունը` հղում անելով թուրքական TRT հեռուստատեսությանը: «Ես և Էստոնիայի կառավարությունը հանդիսանում ենք Թուրքիայի եվրամիության անդամակցության ակտիվ կողմնակիցներ: Ես հավատում եմ, որ Թուրքիան չպետք է ունենա խոչընդոտներ` բանակցությունների շարունակման և անդամակցության պայմանների բավարարման համար, որոնք դրված են բոլոր երկրների առաջ, որոնք ցանկանում են անդամակցել եվրամիությանը: Ես դա ասում եմ, որպես նախկին բանակցող: Դա բարդ գործընթաց է: Դրա համար պետք է անել ավելին»,- ասել է Էստոնիայի նախագահը:

No comments: