Haynews.am . 20-4-2010- «Իրավունքը» զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ: Այն պնդմանը` չէ՞ որ ԼՂՀ Սահմանադրությամբ ազատագրված տարածքները համարվում են երկրի անբաժանելի մաս, այն դեպքում, երբ տարբեր մակարդակներում քննարկվում է դրանց վերադարձի մասին, պատգամավորը պատասխանել է. «Այս փաստարկը հաճախ է օգտագործվում, սակայն դա միանշանակ չէ: Մեջբերեմ ԼՂՀ Սահմանադրության Եզրափակիչ և անցումային դրույթների հոդված 142-ը. «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանի ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո» Այսինքն`անբաժանելի մասն են այսօր, բայց ոչ վաղը: Սա շատ «ճկուն» հոդված է»:
դրանում մեղավոր` Գեղամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ազատագրված տարածքները մասամբ վերաբնակցվում են: Թե ինչու ոչ ամբողջությամբ` պատճառը Սահմանադրության քիչ առաջ նշված հոդվածի տրամաբանությունը, հոգեբանությունն ու փիլիսոփայությունն է»: Նա նաև նշել է, որ սխալ է նորանկախ երկրի միջազգային ճանաչումը բանակցային գործընթացից կախման մեջ դնելը. «Հարկ է զուգահեռել այս երկու գործընթացները, քանի որ միջազգային ճանաչմանն ուղղված մեր քայլերը կամրապնդեին մեր դիրքերը նաև բանակցային գործընթացում: Իսկ դա մենք չէինք անում, քանի որ սպասում էինք «սահմանների ճշգրտմանը»:Tuesday, April 20, 2010
ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Ազատագրված տարածքները ԼՂՀ անբաժանելի մասն են այսօր, բայց ոչ վաղը»
Haynews.am . 20-4-2010- «Իրավունքը» զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ: Այն պնդմանը` չէ՞ որ ԼՂՀ Սահմանադրությամբ ազատագրված տարածքները համարվում են երկրի անբաժանելի մաս, այն դեպքում, երբ տարբեր մակարդակներում քննարկվում է դրանց վերադարձի մասին, պատգամավորը պատասխանել է. «Այս փաստարկը հաճախ է օգտագործվում, սակայն դա միանշանակ չէ: Մեջբերեմ ԼՂՀ Սահմանադրության Եզրափակիչ և անցումային դրույթների հոդված 142-ը. «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանի ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո» Այսինքն`անբաժանելի մասն են այսօր, բայց ոչ վաղը: Սա շատ «ճկուն» հոդված է»:
դրանում մեղավոր` Գեղամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ազատագրված տարածքները մասամբ վերաբնակցվում են: Թե ինչու ոչ ամբողջությամբ` պատճառը Սահմանադրության քիչ առաջ նշված հոդվածի տրամաբանությունը, հոգեբանությունն ու փիլիսոփայությունն է»: Նա նաև նշել է, որ սխալ է նորանկախ երկրի միջազգային ճանաչումը բանակցային գործընթացից կախման մեջ դնելը. «Հարկ է զուգահեռել այս երկու գործընթացները, քանի որ միջազգային ճանաչմանն ուղղված մեր քայլերը կամրապնդեին մեր դիրքերը նաև բանակցային գործընթացում: Իսկ դա մենք չէինք անում, քանի որ սպասում էինք «սահմանների ճշգրտմանը»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment