Հարցը Եվրոպայի մեջ Թուրքիայի պարզ ներառման մեջ չէ, հարը թուրքերին եվրոպացի դարձնելն է
-Նոր Թուրքիայի հասնելու համար պետք են նոր թուրքեր
-Թուրքական ազգի, այսինքն եւ թուրքական ինքնության ձեւավորման գործընթացը դեռ չի ավարտվել, եւ Արեւմուտքի գործն է բաց չթողնել դրանում ակտիվ մասնակցության հնարավորությունը` թուրք ազգի արդիականացման նպատակով:
Այսօր իրապես երեք աշխարհագրական եւ երեք քաղաքական թուրքիաներ գոյություն ունեն: Եվրոպական Թուրքիան ունի Եվրոպայի հետ մերձենալու, իսկ հեռանկարում` նրա մասը դառնալու առավելագույն ներուժը: Եթե ամբողջ Թուրքիան բաղկացած լիներ Ստամբուլից, Արեւելյան Թրակիայից եւ Իզմիրից` շրջակայքով, 25-30 միլիոն բնակչությամբ, ապա ե´ւ նրա ե´ւ Եվրոպայի մոտ սերտաճման գործում ավելի քիչ խնդիրներ կլինեին: Սակայն արեւմտյան Թուրքիան “ծանրացած է” հետամնաց կենտրոնականով եւ արեւելյանով:
Մոտավորապես երեք մասերի է բաժանվում նաեւ քաղաքական Թուրքիան: Արդի թուրքական հասարակության մեջ գերակշռող իսլամիստները` օգտվելով ժողովրդավարության ընձեռած հնարավորություններից, քայլ առ քայլ նվաճում են մինչեւ 2002թ. իշխող աշխարհիկ ազգայնականներից: Վերջիններս քաղաքական ասպարեզի երկրորդ հիմնական ուժն են: Քեմալ Աթաթուրքի հետեւորդները, նրանք դեռեւս ունեն գերակշռող ազդեցություն բանակի, ինչպեսեւ պետության ներսում գոյություն ունեցող այլ` “խորքային պետության”[1] վրա: Եւ երրորդ, առավել թույլ Թուրքիան` դա ազատականներն են եւ քրդերը, որոնք թեեւ ունեն իրարից տարբեր նպատակներ, սակայն միասնական են թե´ որպես երկրում իշխող կղերական-ազգայնական քաղաքական վերնախավին եւ թե´ վերջինին բնորոշ մենթալիտետին: Եվ նրանք, ովքեր կարծում են, որ Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ Քրդստանի ստեղծումը այս երկրի քաղաքական եւ էթնիկ հիմնախնդիրների հանգուցալուծումը կարող է լինել, պետք է խորհեն, որ եթե դա տեղի ունենա, ապա հանձինս քրդերի ինչպիսի դաշնակցից կարող է զրկվել Թուրքիայի առաջադեմ հանրությունը:
Ուրեմն այդ թուրքիաներից ո՞ր մեկին կաջակցի Արեւմուտքը, ինչպիսի՞ Թուրքիային են ուզում խրախուսել ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը. Օրհան Փամուկի եւ Հրանտ Դինքի՞, Իբրահիմ Բայլանի եւ Յլմազ Քերիմոի՞[2], թե Թալեաթի եւ Էրդողանի:
Իսլամիստների ութնամյա կառավարումից հետո պարզ դարձավ, որ իրենց մենթալիտետով նրանք շատ չեն տարբերվում ազգայնականներից: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ արդի թուրքական հանրապետության ազգայնական հիմքին վերադարձավ եւ ավելացավ դեռ օսմանյան ժամանակաշրջանում գոյություն ունեցող կղերական հիմքը: Թուրքիայի արեւմտամետ շրջանակները պատահական չեն ահազանգում նեոօսմանիզմի սպառնալիքի վերաբերյալ: Ահա, Թուրքիան արդեն առաջնորդության է ձգտում իսլամական աշխարհում` այդ ճանապարհին կանգ չառնելով անգամ այնպիսի քայլեր կատարելու առջեւ, որոնք հակառակ են ժողովրդավարական աշխարհի շահերին: Թուրքական դիվանագետները շարունակում են միզել արեւմտյան դեսպանատների պատերին` ինչպես ուղղակի[3], այնպես էլ փոխաբերական իմաստով:
-Թուրքիայով պետք է զբաղվեն նախկին սովետոլոգները
-Նախկինում հզոր կայսրություն` մերօրյա Թուրքիան փաստացի դեռ մնում է թեեւ ավելի փոքր չափեր ունեցող, սակայն` մինիկայսրություն եւ նրանում գործող մեխանիզմները գրեթե նույնական են նախկին ԽՍՀՄ-ում գործող մեխանիզմների հետ: Թուրքիան պետք է անցնի հասարակության ժողովրդավարացման, ազատականացման, ինչպեսեւ նրանում ապրող ազգերի եւ ազգությունների ապագաղութացման նույն ուղին, որն անցավ ԽՍՀՄ-ը` ազգային, կրոնական եւ այլ փոքրամասնությունների իրավունքների հարգման եւ պաշտպանության միջոցով: Այսպիսով, Թուրքիայի հիմնախնդիրներով առավել արդյունավետ կարող են զբաղվել արեւմտյան նախկին սովետոլոգները եւ հենց նրա´նց քաղաքագիտական դպրոցով անցած նոր թուրքագետները:
Այն, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները մինչեւ 2009թ. դրանց բարելավմանն ուղղված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ ավելի բարվոք վիճակում էին, քան այսօր, եւս մեկ անգամ ապացուցում է այն կարեւորությունը, որը հատկապես Թուրքիայի հարեւանների համար ունեն այդ երկրի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու, այն վերաիմաստավորելու եւ քաղաքացիների գերակշռող մասի մտածողությունն արմատապես փոփոխելու հանգամանքները:
Մինչ որոշ արեւմտյան քաղաքագետներ հուսով են, որ ժողովրդավարությունը վաղ թե ուշ կբերի նրան, որ Թուրքիայի երկու ծայրահեղ բեւեռներն էլ իրենց կվարկաբեկեն, իսկ մինչ այդ Արեւմուտքի լավագույն գործընկերներ կմնան չափավորականները[4]` իրական վիճակը Թուրքիայում խոսում է այլ բանի մասին. հասարակությունը հետզհետե ավելի է արմատականանում ինչպես իսլամական, այնպես էլ` ազգայնական ուղղություններով:
-Թուրքիայի հասարակական եւ հումանիստական արդիականացման գործում Արեւմուտքը կատարյալ անհաջողության մատնվեց
-Վերջին 65 տարում Արեւմուտքին, փաստորեն, չհաջողվեց Թուրքիայում ընդգրկուն կերպով ներդնել քաղաքակրթական, հումանիստական արժեքներ: Այսպես, այսօր 70 միլիոնանոց Թուրքիայի ազատամիտ հասարակայնությունը, քաղաքացիական հասարակությունը կազմում է լավագույն դեպքում 4-5 միլիոն մարդ: Ընդորում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա, ինչպեսեւ անցած դարասկզբին մեծապես տարատեսակ ազգային, կրոնական եւ այլ տեսակի փոքրամասնություններն են, ապա Արեւմուտքի ֆիասկոն հատկապես ակնառու կդառնա: Եվ երբ Էրդողանը հայտարարում է, որ կարտաքսի երկրից Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ապա նման արտահայտությունների դեմ բողոքի ձայները հենց Թուրքիայից հազիվ լսելի են:
Այն, որ եվրատլանտյան մեյնսթրիմում Թուրքիայի 65-ամյա մշտական ներկայությունից հետո այդ երկրում դեռ հետապնդում են առաջադեմ գրողների, լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների, սպանվեց նշանավոր ազատական Հրանտ Դինքը, իսկ ոստիկանները, մարդասպանին ձերբակալելուց առաջ նախ լուսանկարվում են նրա հետ` որպես ազգային հերոսի, եւ այս ամենից հետո ի նշան բողոքի Ստամբուլի փողոցներ են դուրս գալիս եւ վանկարկում “Մենք Հրանտ Դինքն ենք”, “Մենք հայեր ենք” ընդամենը մի քանի տասնյակ հազար ազատ մտածող թուրքեր, - համաձայնեք լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ավելին. այն, որ այս ասիական, արմատներով դեպի ալթայական տափաստաններ ձգվող եւ իր ծագումնաբանությունը գորշ գայլի հետ կապող ազգի “քաղաքակրթման” վրա արեւմտյան ժողովրդավարական հիմնադրամների կողմից ծախսված հսկայական միջոցները, փաստորեն, բերել են անմխիթար արդյունքների – անհանգստության հիմք է: Այսօր անգամ իրանցի, աֆղանստանցի, հնդիկ եւ լիբանանցի ներգաղթյալներին ադապտացնող եւ ձուլող այնպիսի հզոր մեքենան, ինչպիսին է Միավորված Եվրոպան, տարիներ շարունակ իր անզորությունն է ցուցաբերում եվրոպական երկրների տարածքում հայտնված թուրքական փոքրամասնության պարագայում: Զարմանալի չէ, որ եվրոպացիները չեն շտապում ներառել Թուրքիան ԵՄ կազմում. չէ՞ որ վաղը, երբ թուրքերը, բարձր ծնելիության շնորհիվ եւ նման պահպանողականությամբ հանդերձ քանակապես կգերակշռեն եվրոպական շատ տարածաշրջաններում, ապա այդժամ ինչի՞ կվերածվեն եվրոպացիները, եւ, ընդհանրապես, ինչի կտրանսֆորմացվի “եվրոպացի” հասկացությունը:
Ակնհայտ է, որ “Եվրոպայի հիվանդին” բուժելու բուժելու գործում անհապաղ եւ արմատական միջոցառումներ են պետք: Անհրաժեշտ է նոր, արագ եւ արդյունավետ գործող նախագիծ: Այլապես “հիվանդը” կվարակի նաեւ առողջներին: Տեսեք, նա արդե´ն անում է դա. նա մեղադրում է Չինաստանին ույգուրների ցեղասպանություն իրագործելու մեջ` Սինցզյանում փողոցային բախումների ընթացքում մի քանի տասնյակ մարդու զոհվելու հիման վրա, նա մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն կազմակերպելու մեջ Իսրայելին, միաժամանակ անհեթեթ համարում ցեղասպանության փաստի առկայությունը Դարֆուրում, ուր իրեն հոգեհարազատ սուդանյան կառավարությունը եւ նրա կամակատարները ոչնչացրեցին հարյուր հազարավոր սեւամորթ բնակչություն: Այս ամենից հետո ինչպե՞ս հուսալ, որ արդի Թուրքիան կճանաչի օսմանյան ղեկավարների մեղքը 1915թ. ոչ միայն հայերի ցեղասպանությունը կազմակերպելու եւ իրագործելու, այլ նաեւ հայ ժողովրդի` վերապրած մնացորդներին իրինց հայրենիքի 90 տոկոսից զրկելու մեջ, որտեղ նա անընդմեջ ապրել էր ավելի քան երեք հազար տարի:
Ուրեմն անվանենք իրերն իրենց անուններով. անհրաժեշտ է թուրքերի հիմնական մասի դենացիֆիկացիայի (ապաազգայնականացման), նրանցում կայսերապաշտական եւ ցեղասպան մտածողությունը արմատախիլ անելու նոր բանաձեւ` 1945թ.-ի նացիստական Գերմանիայի օրինակով: Երկա՞ր է դեռ “քաղկոռեկտությունը” ստիպելու Արեւմուտքի քաղաքական եւ հասարակական գործիչներին տեսնելով այս ամենը` համառորեն լռել, որպեսզի “հանկարծ չվիրավորվեն թուրքերի ազգային զգացմունքները”: Այդ հանդուրժողականությունը չէ՞ր արդյոք, որ սադրեց ֆաշիստներին էլ ավելի հանդուգն գործողությունների 1939թ.-ին: Տեսեք, իր պահանջները չբավարարելու դեպքում` Թուրքիան արդեն սպառնում է աշխարհին ապակայունացմամբ Կովկասում, այն է` հրահրել իր “կրտսեր եղբորը”` Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ադրբեջանն արդեն ծախսում է ռազմական կարիքների համար ավելին, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն է, իսկ թուրք ռազմական հրահանգիչները իրենց ադրբեջանցի ազգակիցներին սովորացնում են այն ամենը, ինչը, ի միջի այլոց, սովորել են իրենց արեւմտյան գործընկերներից: Մի՞թե պարտադիր պետք է սպասել այնքան, մինչեւ մերօրյա թուրքական էլիտայի մի մասը կվերածվի նոր Թալիբանի[5], եւ միայն այդ բանից հետո սկսել խոսել եւ գործել:
Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, որ եթե արեւմտյան երկրների հայկական համայնքները շարունակեն 1915թ. Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը, ապա Թուրքիայում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են արտաքսվել երկրից (ի դեպ, 1915թ. Ցեղասպանությունը եւս սկսվեց հայերի տեղահանությունից) լիովին պրագմատիկ են ներքին քաղաքականության եւ սպասվող ընտրությունների տեսանկյունից: Էրդողանը հրաշալի հասկանում է, թե ինչ է պետք ասել` թուրքերի մեծամասնությանը դուր գալու համար, ինչպիսի տրամադրություններին է պետք ընդառաջել` ընտրազանգվածը չկորցնելու եւ իշխանության ղեկին մնալու համար: Նա ընդամենը բավարարում է ներքին հասարակական պահանջարկը ազգայնամոլական եւ այլատյաց քաղաքական արտադրանքի վրա: Պահանջարկ, որը միջազգային հանրության լռելյայն խրախուսման եւ այն չնկատելու կեղծ “քաղաքականապես կոռեկտության” շրջանակներում արվող փորձերի հանգույն տարեցտարի ավելանում է: Փաստերը խոսուն են: Այսպես, թուրքական “Հյուրիեթ դեյլի նյուզ” պարբերականը` լուսաբանելով մի սոցիոլոգիական հարցում[6], նշում է, որ թուրքերի 50-70 տոկոսը չէր ցանկանա ունենալ ամերիկացի, հրեա կամ քրիստոնյա հարեւան, իսկ 54 տոկոսը հանդուրժողական վերաբերմունք ունի կտտանքների հանդեպ, կամ գտնում է, որ դրանք պետք է օրինականացվեն: Հարցումից, որն անց է կացվել թուրքական “Սաբանչի” համալսարանի երկու պրոֆեսորների ղեկավարությամբ, պարզ է դառնում, որ թուրքերի միայն 12 տոկոսը դրական կարծիք ունի քրիստոնյաների մասին, 10 տոկոսը` հրեաների եւ 7 տոկոսը` աթեիստների մասին: Թուրքերի բացարձակ մեծամասնությունը չի կիսում արեւմտյան արժեքները: PEW վարկանիշային գործակալության` 2009թ. անցկացված հարցման համաձայն` թուրքերի 69%-ը հայտարարել է, որ “չի սիրում” ԱՄՆ-ին, եւ միայն 14%–ն է ջերմ զգացմունքներ տածում այդ երկրի հանդեպ: Ընդ որում, թուրքերի 37.5%-ը համարում է ԱՄՆ-ին Թուրքիայի հիմնական արտաքին քաղաքական հակառակորդ: Թուրքերի 59%-ը խոստովանել են, որ չի սիրում Եվրամիությունը: Եւ սա այն դեպքում, որ միաժամանակ թուրքերի 55%-ը կուզենար տեսնել սեփական երկիրը ԵՄ կազմում:
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.-ի ամփոփիչ զեկույցի` Եվրոպական դատարանի ստացած` մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հայցերի թվով (2395) Թուրքիան առաջինն է: Ընդ որում, այդ տարվա ցուցանիշը նախորդի համեմատ 27 տոկոսով ավելացել է:
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը սկսել է Բալկաններում Օսմանյան կայսրության մշակութային ժառանգությանը պատկանող հուշարձանների վերականգնման եւ վերանորոգման լայնածավալ նախագիծ, այն դեպքում, երբ հենց Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությանը պատկանող հազարավոր հուշարձաններ շարունակում են ոչնչանալ կամ անգամ ոչնչացվել եւ, հավանաբար, ի “փոխհատուցումն” դրան` վերջերս վերանորոգվեց ընդամենը մեկ հայկական հուշակոթող` եկեղեցի Աղթամար կղզում, այն էլ արգելվել է վրան խաչ տեղադրել:
Այսօր արեւմտյան բազմաթիվ հիմնադրամներ ծախսում են տասնյակ միլիոնավոր դոլարներ եւ եվրո` համոզելու համար Թուրքիայի հարեւաններին ու նախեւառաջ` հայերին, որ այդ երկիրն այլեւս այն չէ, ինչ 1915թ.-ին էր, որ այն դարձել է մարդասեր եւ բավականին ժողովրդավար: Միգուցե ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ միջոցները ծախսվեին թուրքերին իրականո՞ւմ փոխելու վրա:
20-րդ դարի անգլիական գաղութատիրությունը գանդիզմից սկիզբ առած վերաիմաստավորման շնորհիվ արդեն նախորդ դարավերջին գրեթե ամբողջությամբ վերափոխվեց գլոբալ քաղաքական պատասխանատվության, գերմանական գաղութատիրությունը, շնորհիվ 1945թ. դենացիֆիկացիայի` գլոբալ զղջման եւ քավության: Մինչդեռ օսմանյան գաղութատիրությունը, շնորհիվ գերտերությունների բազմադարյա, մինչ օրս էլ շարունակվող սիրաշահումների եւ խրախուսման վերածվեց գլոբալ նեոթուրքական բազմավեկտոր եւ հավակնոտ գոռոզամտության եւ ատելության:
Թուրքերի դենացիֆիկացիայի հարցը 1915թ. ի վեր մնացել է արդիական, իսկ հակահիտլերյան կոալիցիայի կողմից ժամանակին կիրառված դենացիֆիկացիայի մեթոդաբանությունը` կիրառելի եւ չափազանց արդյունավետ:
-Իրակա՞ն է արդյոք ազատական Թուրքիան
-Իր կազմավորման ութ դարերի ընթացքում ձուլելով իր մեջ միլիոնավոր հույների, հայերի, հրեաների, լազերի, քրդերի, հյուսիսկովկասցիների, ալբանացիների եւ արաբների` թուրքական ազգն իրապես ունի բավարար ներուժ Մեծ դառնալու համար: Բայց դա կարող է տեղի ունենալ ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս ազգայնականների եւ իսլամիստների: Թուրքիայում միայն նոր-նոր ձեւավորվող, դեռ փոքրաթիվ ազատական-ժողովրդավարական քաղաքացիական հասարակությունը, որը կենտրոնացած է գերազանցապես Ստամբուլում, կարող է բացահայտել այս երիտասարդ էթնոսի թաքնված քաղաքակրթական ներուժը: Պատահական չէ, որ իր գոյության մի քանի դարերի ընթացքում Թուրքիան առաջին անգամ աշխարհին տվեց փոքրւշատե պատկառելի մշակութային գործիչ` ի դեմս ազատական Օրհան Փամուկի: Եթե այսօր Արեւմուտքին չհաջողվի էապես աջակցել եւ պաշտպանել թուրքական հասարակայնության առաջադեմ հատվածի շարժումը, ապա հայտնի չէ, թե արդյո՞ք դրա հնարավորությունը կմնա նաեւ վաղը, երբ Անկարան կավարտի իր աշխարհաքաղաքական ուղղվածության փոփոխման գործընթացը ինչպես Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ համաշխարհային քաղաքականության մեջ` համամարդկային հումանիստական արժեքներին հակառակ ուղղությամբ:
1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարելիցի նախաշեմին ստիպված ենք ընդունել, որ այդ ահավոր ողբերգությանը զոհ գնացած եւ իր հայրենիքից զրկված ժողովուրդը դեռ ունի բոլոր հիմքերը անհանգստության համար: Եւ ոչ միայն նա…
Հովսեփ Խուրշուդյան,
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ
[1]. Այս երեւույթի տիպիկ արտահայտումն է “Էրգենեկոն” կազմակերպությունը:
[2]. Շվեդիայի խորհրդարանի` թուրքական ծագում ունեցող պատգամավորներ, ովքեր քվեարկել են այդ երկրի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:
[3]. 07.04.2010թ.-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Աֆղանստանում թուրքական դեսպանը միզել էր այդ երկրում ԱՄՆ դեսպանատան պատին:
[4]. Նիկ Դանֆորտ (NICK DANFORTH), ('Foreign Policy', США), “How the West Lost Turkey”, http://www.foreignpolicy.com/articles/2009/11/25/how_the_west_lost_turkey?page=0,1
[5]. Հիշենք, որ ժամանակին թալիբները եւս ուժեղացան Արեւմուտքի ջանքերի շնորհիվ:
[6]. http://www.hurriyetdailynews.com/n.php?n=mamma-li-turchi-2009-11-19
No comments:
Post a Comment