
Aysor.am, 24.04.2010- Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը Ծիծեռնակաբերդում Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր բոլորը սգում են 1915 թ-ի 1.5 մլն զոհերի հիշատակը:
Ա. Մուսինյանն անդրադարձավ նաև ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` նշելով, որ դա «խոստավանանք է, որ իր վարած քաղաքականությունը սնանկ էր»:
«Այդ քաղաքականությունը ժողովրդին կանգնեցրել է բարդ իրավիճակի առջև, իսկ հիմա նախագահը փորձում է դուրս պրծնել այդ ծուղակից»,- ասաց Ա. Մուսինյանը:
Նա նաև նշեց, որ համաձայն չէ քաղաքական որոշ ուժերի այն կարծիքին, թե սա կիսատ-պռատ քայլ է` հավելելով, որ արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից դուրս հանելը սկզբունքային, ինչպես նաև` ոչ հետևողական և սխալները վերացնելու անկարող փորձ է:
No comments:
Post a Comment