Haynews.am. 24-4-2010- ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այն պետություները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, պետք է հասկանան, որ ձգձգելով ճանաչման և դատապարտման գործընթացը նրանք մեծացնում են նաև ցեղասպանության վտանգն իրենց երկրում»,- ինչպես տեղեկացնում է Haynews-ի թղթակիցը` հայտնել է Գ. Դանիելյանը:
Նախարարը կարևորելով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` ընդգծել է, որ «պատմությունը ցույց տվեց` Հայոց ցեղասպանությունը եզակի դեպք չէր»:
Sunday, April 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment