Tuesday, April 27, 2010

Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքն է ղեկավարելու ԵԽԽՎ ԼՂ ենթահանձնաժողովը

Tert.am. 27-4-2010- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի բացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքը կգլխավորի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը։ Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն։ «Երբ որոշվի ենթահանձնաժողովի կազմը, ես, լինելով ԵԽԽՎ նախագահ, անձամբ կղեկավարեմ այն»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ ենթահանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով մտադիր է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ։

No comments: