Tuesday, April 27, 2010

Թուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության վերաբերյալ զազրելի պատասխան է տվել

News.am. 27-4-2010- Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըն Հայոց ցեղասպանության վերաբերյալ այնպիսի կեղտոտ պատասխան է տվել, որ այն նույնիսկ զարմացրել է թուրքական լրատվամիջոցներին: Վեֆա Բարդաքչըն նշել է, որ երբ թուրքերը Չանաքալեում թշնամիների դեմ կռվում էին, այդ ընթացքում հայերը, որոնք Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաներն էին, թուրքերին դավաճանեցին: «Մեզ ետեւից դանակահարեցին, մեզ դավաճանեցին: Այդ դավաճանության դիմաց էլ պատասխան ստացան»,-նշել է Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըն:

No comments: