Saturday, April 17, 2010

Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի շահերն անտեսվում են. ադրբեջանցի քաղաքագետ

Tert.am. 17-4-2010- Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը քննադատել է միջազգային հանրության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին հաղորդում է news.az-ը։ «Այսօր, երբ բարձրացվում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը՝ հավելելով, թե «միջազգային հանրությունը, սակայն, ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, չնայած որ վերջինս չի ընդունում ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային սկզբունքների նորացված տարբերակը»։ «Արդյունքում ղարաբաղյան հարցում անտեսվում են Ադրբեջանի շահերը, ինչը մեծացնում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը»,- եզրափակել է Ֆիքրեթ Սադիխովը։

No comments: