Saturday, April 17, 2010

ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ՀԵՏՈ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՄՈՍԿՎԱ

«Լրագիր» 17-4-2010- Սիրիայում, Լոնդոնում, Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի դիրքորոշումը, այն է` նախապայմաններ չպետք է լինեն հայ-թուրքական հարաբերություններում, ասել է ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով, այս ընթացքում պարզ երևաց, որ Թուրքիան չի կարող անաչառ լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Սա Հայաստանի դիվանագիտության արդյունքն է, Հայաստանի դիվանագիտության ջանքերով է նաև, որ Ալիևը չմասնակցեց վաշինգտոնյան գագաթնաժողովին, ասել է Ալեքսանյանը: Պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրություններն ընդամնեը թուղթ են և կարող են ցանկացած կերպ մեկնաբանվել: Արձանագրությունների հետ կանչելը, ըստ նրա, կախված է ընդհանուր բանակցություններից: Եթե Թուրքիան խիստ կոշտ դիրքորոշում ունենա, հնարավոր է , որ հետ կանչվեն: Հակադրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև բնական երևույթ են: Դիրքորոշումների բախում պետք է լիներ, սակայն սա դրական երևույթ է և այն դրական արդյունք կտա, քանի որ դրանց ընթացքում բոլոր ինտրիգները ջրի երես դուրս եկան, և այժմ եկել է գործելու պահը, ասել է Լեռնիկ Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է ճնշումներին, Ալեքսանյանի խոսքով, դրանք կլինեն Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան է խոչընդոտում գործընթացը, իսկ Հայաստանը իր բոլոր պարտավորությունները կատարել է: Նա անդրադարձել է նաև ապրիլի 20-ին Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին: Բնական է, որ ԱՄՆ այցից հետո Սերժ Սարգսյանը պետք է այցելի նաև Մոսկվա, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և ինֆորմացիայի փոխանակում պետք է լինի, ասել է Լեռնիկ Ալեքսանյանը:

No comments: