Tuesday, April 27, 2010

Չինացիներն ու թուրքերը գտել են Նոյյան տապա՞նը

Tert.am. 27-4-2010- Մի խումբ չինացիներ և թուրքեր հայտարարել են, որ Արարատ լեռան վրա գտել են բիբլիական Նոյյան տապանը: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Հոնկ Կոնգում փաստագրական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող և Նոյյան տապանի միջազգային հետազոտական խմբի ներկայացուցիչներից Յանգ Վինգ Չինգը 99.9%-ով համոզված է, որ իրենց արշավախումբը գտել է հենց բիբլիական տապանի կտորներ: «Արարատ լեռան մոտ 4 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել են 4800 տարվա պատմություն ունեցող տապանի փայտե կտորները»,- հայտարարել է Վինգ Չինգը։ Չինացի հետազոտողը նշել է նաև, որ իրենք պատրաստվում են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այդ վայրը Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու համար:

No comments: