News.am. 28-4-2010- Ապրիլի 24-ի նախօրյակին Երեւանում Թուրքիայի դրոշ այրելու դեմ իրենց բողոքը մի խումբ թուրք ազգայնական երիտասարդներ արտահայտել են համերաշխության կոչով եւ ծաղիկներ դրել Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանում:
Շիշլիի գերեզմանում հավաքված «Թուրք ուսանողների ազգային միության» անդամները իրենց հետ բերել էին պաստառ, որի վրա գրված էր. «Հավատարիմ ազգ, ուշքի արի»: «Հավատարիմ ազգ» արտահայտությունը գրված էր օսմաներենով, որով օսմանյան շրջանում կոչել են հայերին: Խմբի անունից ելույթով հանդես եկած Օմեր Օնդեր Հաբերդարը նշելով, որ Օսմանյան կայսրությունում շատ ազգությունների մեջ միայն հայերին են կոչել հավատարիմ ազգ` շարունակել է. «Ճիշտ է, որ շատ դժբախտություններ են տեղի ունեցել: Երկու կողմերի մահերի համար էլ մեր սիրտը ցավում է: 1915-ի իրադարձությունների տարելիցի օրը Երեւանում ազգայնականները այրեցին մեր դրոշը, մեր նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի նկարներով պաստառները: Մենք ասում ենք, որ այս գործը հայհոյանքներով չի լուծվի: Չնայած այդ իրադարձության զգացմունքայնությանը, մենք այդ խաղի մեջ չենք մտնի»:
Այնուհետ հիշյալ կազմակերպության քարտուղար Էմրահ Աթիլան խորհուրդ է տվել թուրք երիտասարդությանը հավաքվել: «Այս գործը դրոշներ այրելով չի լուծվի, այլ` խելացի մարդկանց ձեռքով է լուծվելու: Երկու ժողովուրդները ինչպես են հարյուրավոր տարիներ իրար հետ ապրել, այնպես էլ այսուհետ կարող են այդպես ապրել»-նշել է Էմրահ Աթիլան:Wednesday, April 28, 2010
Թուրք երիտասարդներ. Այս գործը դրոշներ այրելով չի լուծվի, այլ` խելացի մարդկանց ձեռքով է լուծվելու
News.am. 28-4-2010- Ապրիլի 24-ի նախօրյակին Երեւանում Թուրքիայի դրոշ այրելու դեմ իրենց բողոքը մի խումբ թուրք ազգայնական երիտասարդներ արտահայտել են համերաշխության կոչով եւ ծաղիկներ դրել Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանում:
Շիշլիի գերեզմանում հավաքված «Թուրք ուսանողների ազգային միության» անդամները իրենց հետ բերել էին պաստառ, որի վրա գրված էր. «Հավատարիմ ազգ, ուշքի արի»: «Հավատարիմ ազգ» արտահայտությունը գրված էր օսմաներենով, որով օսմանյան շրջանում կոչել են հայերին: Խմբի անունից ելույթով հանդես եկած Օմեր Օնդեր Հաբերդարը նշելով, որ Օսմանյան կայսրությունում շատ ազգությունների մեջ միայն հայերին են կոչել հավատարիմ ազգ` շարունակել է. «Ճիշտ է, որ շատ դժբախտություններ են տեղի ունեցել: Երկու կողմերի մահերի համար էլ մեր սիրտը ցավում է: 1915-ի իրադարձությունների տարելիցի օրը Երեւանում ազգայնականները այրեցին մեր դրոշը, մեր նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի նկարներով պաստառները: Մենք ասում ենք, որ այս գործը հայհոյանքներով չի լուծվի: Չնայած այդ իրադարձության զգացմունքայնությանը, մենք այդ խաղի մեջ չենք մտնի»:
Այնուհետ հիշյալ կազմակերպության քարտուղար Էմրահ Աթիլան խորհուրդ է տվել թուրք երիտասարդությանը հավաքվել: «Այս գործը դրոշներ այրելով չի լուծվի, այլ` խելացի մարդկանց ձեռքով է լուծվելու: Երկու ժողովուրդները ինչպես են հարյուրավոր տարիներ իրար հետ ապրել, այնպես էլ այսուհետ կարող են այդպես ապրել»-նշել է Էմրահ Աթիլան:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment