Saturday, April 17, 2010

Ջոն Մաքքեյն. Հավատացած եմ, որ կատարվածը ցեղասպանություն էր, սակայն այն տեղի է ունեցել այլ ժամանակներում, այլ կառավարության կողմից

News.am. 17-4-2010- ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ջոն Մաքքեյնը ապրիլի 15-ին մեկ անգամ եւս կրկնել է, թե ինքը հավատացած է, որ ժամանակին իրականացվել է ցեղասպանություն ընդդեմ հայերի։ «ԱՄՆ-ն ու Թուրքիան երկար տարիներ եղել են բարեկամներ եւ դաշնակիցներ։ Մի քանի պատերազմներում թուրքերը կռվել են ամերիկյան զորքերի կողքին, եւ ես հույս ունեմ, որ կանենք հնարավոր ամեն ինչ այդ հարաբերությունները պահպանելու համար»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Մաքքեյնն ու հավելել. «Հայոց ցեղասպանության հարցը չպետք է դառնա մշտական խնդիր թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Հավատացած եմ, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն պնդում եմ, որ այն տեղի է ունեցել այլ ժամանակներում եւ այլ կառավարության ներքո, ինչը պետք է հաշվի առնվի բոլորի կողմից»։

No comments: